«Բարսելոնան» «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին գնելու համար պատրաստ է «Չելսիին» առաջարկել իր կիսապաշտպան Ալեքս Սոնգին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Լուիզի համար «Բարսելոնան» պայքարում է «Բավարիայի» և ՊՍԺ-ի հետ: Կատալոնական ակումբը հուսով է, որ «Չելսիի» հետ բանակցությունները կարող են լավ ընթանալ, եթե գործարքին մաս դարձնեն Սոնգի տրանսֆերը:
Նախկինում «Բարսելոնան» Սոնգին առաջարկել էր «Մանչեսթեր Յունայթեդին» և «Լիվերպուլին», իսկ այժմ՝ «Չելսիին»: Ալեքսի կարևոր առավելությունը նրա փորձն է, որը կուտակել է «Արսենալում» հանդես եկած տարիներին:
Հավանական է, որ Մոուրինյոն կցանկանա գործարքին մասն դարձնել «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտվբոլիստ, օրինակ Ալեքսիս Սանչեսին: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե կատալոնական ակումբն ինչքան շատ է ցանկանում իրականացնել Լուիզի տրանսֆերը: