«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան պատրաստ է շաբաթ օրը մասնակցել «Էվերթոնի» դեմ խաղին:
«Գուդիսոն Պարկ» ուղևորությունը չեմպիոնական պայքարում «քաղաքայինների» ամենածանր փորձությունը կլինի: Այդ խաղում «Սիթիին» կկարողանա օգնել Սիլվան, ով կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել «Սիթիի» վերջին երկու խաղերը:
-Դավիդը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, ուստի ուրախալի է, որ նա ապաքինվել է,- մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Մանուել Պելեգրինին:
Նշենք, որ «քաղաքայիններից» առողջական խնդիրներ ունի միայն Խեսուս Նավասը: