• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Վիլյան համաձայնվել է «Տոտտենհեմ» տեղափոխվել

Դավիդ ՎիլյաԻնչպես հայտնում է Goal-ը, «Տոտտենհեմը» մոտ է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային ձեռք բերելուն` ստանալով ֆուտբոլիստի համաձայնությունը:

Անցած շաբաթ լոնդոնյան ակումբի պատվիրակությունը եղել է Բրազիլիայում, որտեղ անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է Իսպանիայի հավաքականը: Աղբյուրի համաձայն, բանակցությունների ընթացքում Վիլյան ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ուայթ Հարթ Լեյն»:

Հատկանշական է, որ «Տոտտենհեմ» տեղափոխվելու համար 31-ամյա իսպանացի հարձակվողը պատրաստ է աշխատավարձը նվազեցնել: Հիմա նրա աշխատավարձը «Կամպ Նոուում» կազմում է շաբաթական 163 հազար եվրո, այն դեպքում, երբ նա Լոնդոնում կստանա 117 հազար:

Գործարքը վերջնականապես իրականացնելու համար «Տոտտենհեմը» պետք է համաձայնեցնի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն իր ակումբի հետ: Հաշվի առնելով Վիլյայի տարիքը և հաջորդ մրցաշրջանում իր պայմանագրի ժամկետի լրանալը, «Տոտտենհեմն» առաջարկում է ընդամենը 9 մլն եվրո:

Հավելենք, որ Դավիդը, ում ծառայություններով ավելի վաղ հետաքրքրվում էր նաև «Արսենալը», վերջերս խոստովանել է, որ ապագայի հետ կապված որոշում կընդունի  միայն Բրազիլիայից վերադառնալուց հետո:

Հետաքրքիր փաստեր