• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դա Սիլվա եղբայրները պատրաստ են հեռանալ «Յունայթեդից»

Ռաֆայել և Ֆաբիո Դա Սիլվա եղբայրներՌաֆայել և Ֆաբիո Դա Սիլվա եղբայրների գործակալը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո բրազիլիացի պաշտպաններն, ամենայն հավանականությամբ, կլքեն «Մանեսթեր Յունայթեդը»:

Եղբայրները «կարմիր սատանաներին» էին միացել դեռ 2008թ-ին, սակայն միայն Ռաֆայելը կարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:

Սակայն ընթացիկ մրցաշրջանում անգամ Ռաֆայելը բավարար խաղային ժամանակ չի ստանում: Մեծ է հավանականությունը, որ մրցաշրջանի ավարտից հետո 23-ամյա պաշտպանները կլքեն «Օլդ Թրաֆորդը»:

-Վերջին լուրերի մասին ես ոչինչ չգիտեմ: Այս պահին կարող եմ ասել, որ նրանք մինչև մրցաշրջանի ավարտը կմնան «Յունայթեդում», իսկ ամռանը շատ հավանական է, որ կհեռանան,- Calciomercato-ին հայտնել է ֆուտբոլիստների գործակալ Կասիանո Պերեյրան: