• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դեմբա Բան երազում է «Արսենալի» մասին

Դեմբա Բա«Նյուքասլի» հարձակվող Դեմբա Բան խոստովանել է, որ «Արսենալում» հանդես գալը իր երազանքն է:

Եթե «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշի հունվարին ուժեղացնել հարձակման գիծը, ապա նա լավ ընտրություն կունենա: «Արսենալի» ուշադրության կենտրոնում են նաև Ֆերնանդո Լյորենտեն և Կլաս Յան Հունտելարը:

Բան ընթացիկ մրցաշրջանում արդեն  11 գոլի հեղինակ է դարձել, ընդամենը 1 գնդակ պակաս Պրեմիեր Լիգայի երկու ռմբարկուներ՝ Միչուից և Ռոբին Վան Պերսիից:

-«Արսենալ» տեղափոխությունը իմ երազանքն է: Բոլորն էլ գիտեն, որ «Արսենալին» ևս մեկ հարձակվող է պետք: Տեղյակ են նաև իմ պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին,- ասել է Բան: Canal+

Բայի և «Նյուքասլի» միջև կնքված պայմանագրի համաձայն սենեգալցուն յուրաքանչյուր թիմ կարող է ձեռք բերել՝ վճարելով ընդամենը 7 մլն ֆունտ: Սակայն խնդիրը աշխատավարձն է: Հարձակվողը ցանկանում է իր նոր ակումբում վաստակել շաբաթական 90 հզր ֆունտ:

Հետաքրքիր փաստեր