«Նյուքասլի» աջ պաշտպան Դենի Սիմփսոնը հայտնել է, որ պատրաստ է օգնել թիմին, չնայած որ մրցաշրջանի ավարտին կլրանա նրա պայմանագիրը:
«Կաչաղակները» արդեն բավական ժամանակ է փորձում են 26-ամյա անգլիացու հետ պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ, սակայն ապարդյուն: Ինչի համար նրանք հունվարին ձեռք բերեցին Մաթյու Դեբյուշիին:
Սիմփսոնը հասկանում է, որ ամռանը կլքի ակումբը, սակայն նա պատրաստ է մինչև հեռանալը օգնել ակումբին:
-Դրանք վատ ամիսներ էին, սակայն ես լավ հարաբերություններ ունեմ մարզչի հետ: Նա գիտի, թե ինչ հարաբերություններ են իմ և ակումբի միջև:
Ես արդեն ասել եմ մարզչին, որ պատրաստ եմ օգնել,- ասել է Սիմփսոնը: Goal