«Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հայտնել է, որ երջանիկի է իր ակումբում, սակայն պատրաստ է լսել «Տոտտենհեմի» առաջարկը:
Լոդոնյան ակումբը ոչ պաշտոնական ուղիներով հետաքրքրվել է դե Բուրի մասին, ով այս տարի «Այաքսի» հետ հերթական անգամ նվաճեց երկրի չեմպիոնական տիտղոսը:
-Կոնկրետ այս պահին ես չեմ մտածում իմ ապագայի մասին, սակայն եթե «Տոտտենհեմը» պաշտոնական առաջարկ անի, ես կլսեմ նրանց և կքննարկեմ եղած տարբերակները:
Այս պահին ես մտածում եմ միայն «Այաքսի» մասին: Հունիսի 23-ից մենք կպատրաստվենք նոր մրցաշրջանին: Սկզբում ես պետք է առաջարկ ստանամ, իսկ հետո կտեսնենք,- ասել է դե Բուրը: Sky Sports