«Լիվերպուլը» շատ մոտ է «Լիլի» 19-ամյա հարձակվող Դիվոկ Օրիջիի տրանսֆերը ձեռք բերելուն: Սակայն հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը չի խաղա «Էնֆիլդում»:
Քենիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայք Օրիջիի որդին, ով ծնվել է Բելգիայում, նախընտրել է հանդես գալ եվրոպական այս երկրի ազգային հավաքականում: Օրիջի կրտսերը այս տարի է իր նորամուտը նշել հավաքականում և այժն Բելգիայի ազգային ընտրանու հետ մասնակցում է Բրազիլիայում ընթացող աշխարհի 2014-ի առաջնությանը:
ԱԱ2014-ի խմբային փուլում ռուսների դարպասը Օրիջիի խփած գոլն իր թիմի համար հաղթական դարձավ: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «կարմիրների» ղեկավարները Դիվոկին համարում են Եվրոպայի տաղանդավոր երիտասարդներից մեկը, և պատրաստ են նրա համար ֆրանսիական ակումբին վճարել 9.8 մլն ֆունտ:
Սպասվում է, որ Օրիջիի տրանսֆերը գնելուց հետո նա ևս մեկ մրցաշրջան կխաղա «Լիլում», այժմ արդեն վարձավճարով: