«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը կարծում է, որ իր թիմն աստիճանաբար գտնում է իր խաղը:
Բոլոր առաջնություններում «կարմիր ստանաների» անպարտելիության շարքը հասավ արդեն 7-ի և Չեմպիոնների Լիգայում «Ռեալ Սոսեյդադի» դեմ խաղին նրանք մոտենում են բարձր տրամադրությամբ:
Մոյեսի կարծիքով, «Յունայթեդը» սկսում է ցույց տալ իր սիրած ֆուտբոլը, սակայն առաջիկա խաղում շոտլանդացի մասնագետի գլխավոր նպատակը կլինի արդյունքը:
-Մենք այժմ ավելի լավ ենք խաղում, ինչի շնորհիվ էլ լավ արդյունքների ենք հասնում: Սակայն առաջնային մենք պետք է այնպես անենք, որ հաղթանակներ տանենք: Մենք խմբում լավ դիրք ենք զբաղեցնում և պետք է շարունակենք միավորներ հավաքել,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: