«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային չմասնակցելն իրենց չի խանգարի ակումբ հրավիրել բարձրակարգ ֆուտբոլիստների:
Մյունխենում «Բավարիային» 3:1 հաշվով պարտվելով՝ «կարմիր սատանաներն» անորոշ ժամանակով, նվազագույնը մեկ տարի հրաժեշտ տվեցին Չեմպիոնների Լիգային: Այս պահին «Յունայթեդը» զբաղեցնում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը և լավագույն քառյակում տեղ գտնելու շանս չունի:
Սակայն Մոյեսը վստահ է, որ «Յունայթեդն» այնուամենայնիվ գրավիչ է թոփ մակարդակի ֆուտբոլիստների համար:
-Ակումբը միշտ փորձել է ճիշտ գումար ծախսել, ճիշտ ֆուտբոլիստների վրա: Դա ամենևին էլ կապված չէ Չեմպիոնների Լիգայի հետ, և որ ֆուտբոլիստի հետ էլ որ կապնվել ենք, ուրախ կլինի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրանք գիտեն, որ Չեմպիոնների Լիգային չմասնակցելը ժամանակավոր է,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: