• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ես հասկանում եմ մեր երկրպագուների զայրույթն ու հիասթափությունը

«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը հայտարարել է, որ մրցաշրջանի վատ մեկնարկից հետո դժգոհություն է զգում իր ակումբի երկրպագուներից:

«Առյուծները» կիրակի օրը «Վեստ Հեմից» կրեցին պարտություն 0-1 հաշվով, դա Պրեմիեր լիգայի այս խաղարկության երրորդ պարտությունն էր, իսկ «Վիլա Պարկը» սուլոցներով ճանապարհեց Ջերարդին և նրա խաղացողներին:

Ջերարդը, ում թիմը ձախողեց նախորդ մրցաշրջանի ավարտը, հասկանում է, թե ինչու են երկրպագուները դժգոհ, բայց կարծում է, որ իր ուժերի սահմաններում է շտկել իրավիճակը:

«Ես երկու ականջ ունեմ և կարող եմ շատ բան լսել: Ես լսեցի երկրպագուների հիասթափությունը, և երբ ևս մեկ անգամ ստուգեցի, ականջներս դեռ աշխատում էին, ուստի ես տեղյակ եմ նրանց զգացմունքներից»:

«Ես երկար ժամանակ է, ինչ ֆուտբոլում եմ: Չորս խաղում երեք պարտությունը երկրպագուների ուզած մեկնարկը չէ, և հաստատ այն չէ, ինչ ես ուզում էի, այնպես որ, իհարկե, ես ամեն ինչ հասկանում եմ»:

«Մենք միանշանակ կիսում ենք երկրպագուների հիասթափությունը, և երևի ոչ ոք ավելի հիասթափված չէ քան ես»։

«Աշխատել ու դա շտկել — սա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել հիմա: Ես և իմ անձնակազմը կանենք ամեն ինչ դրա համար, բայց դա նաև կախված է ֆուտբոլիստներից: Նրանք պետք է միասնական մնան և արդյունքի հասնելու ճանապարհներ գտնեն, որպեսզի մենք շարժվենք առաջ աղյուսակում»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում  The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր