«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի գնի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց համար Չեմպիոնների լիգային մասնակցելը առաջնային է։
Այս պահին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում միայն վեցերորդն է՝ լավագույն քառյակից հետ է մնում հինգ միավորով:
Կլոպը լավ գիտի Չեմպիոնների լիգայի կարևորությունը իր ակումբի համար, բայց չի ակնկալում, որ խաղացողները կհրաժարվեն «կարմիրներից», եթե նրանք բաց թողնեն եվրոպական էլիտար մրցաշարը:
«Չեմպիոնների լիգան շատ կարևոր է ակումբի համար, և դա մեր գլխավոր նպատակն է այս պահին: Դա կարևոր է տրանսֆերային տեսանկյունից, բայց մենք լավ հնարավորություն ունենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Արդյո՞ք դա տեղի կունենա այս տարի: Չգիտեմ, բայց մենք 100 տոկոսով կլինենք առաջիկա տարիներին այնտեղ հասնելու հավակնորդներից մեկը»:
«Եթե պոտենցիալ նորեկը հրաժարվի ակումբ տեղափոխվել, քանի որ մենք այս տարի Չեմպիոնների լիգայում չենք, ապա ես վստահ չեմ, որ ցանկանում եմ ունենալ այդ խաղացողին, ճիշտն ասած»:
«Ես դա հասկանում եմ ամբողջությամբ, ես ինքս ցանկանում եմ ընդմիշտ լինել Չեմպիոնների լիգայում: Այս պահին մենք դեռ երկու ճանապարհ ունենք հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու համար: Այսպիսով, կարծում եմ, որ մենք դեռ իրական հնարավորություններ ունենք դա անելու»: ,- Կլոպի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։