Վիճակահանությունը որոշեց, որ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի «Սևիլիային»:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում «Յունայթեդը» համոզիչ հաղթանակ տարավ Սևիլիա քաղաքը ներկայացնող մեկ այլ թիմի դեմ՝ «Ռեալ Բետիսի» նկատմամբ՝ ընդհանուր հաշվով հաղթելով 5:1 հաշվով։
Եթե «կարմիր սատանաները» հաղթահարեն «Սևիլյային», ապա կիսաեզրափակիչում նրանք կխաղան կամ «Յուվենտուսի» կամ «Սպորտինգի» հետ, վերջինս հասավ 1/4 եզրափակիչ դուրս թողնելով «Արսենալին»:
Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 13-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթից։ Առաջին կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 11-ին, պատասխանները՝ մեկ շաբաթից։ Եզրափակիչը կկայանա մայիսի 31-ին Բուդապեշտում։
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանություն՝
Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) – Սևիլիա (Իսպանիա)
Յուվենտուս (Իտալիա) – Սպորտինգ (Պորտուգալիա)
Բայեր (Գերմանիա) – Յունիոն (Բելգիա)
Ֆեյենորդ (Հոլանդիա) – Ռոմա (Իտալիա)
Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանություն՝
Յուվենտուս / Սպորտինգ – Մանչեսթեր Յունայթեդ / Սևիլիա
Ֆեյենորդ / Ռոմա – Բայեր / Յունիոն