Եվրոպա Լիգայում Պրեմիեր Լիգայի վերջին ներկայացուցիչ «Էվերթոնին» առաջնության 1/8 եզրափակչում մրցակից է բաժին հասել Կիևի «Դինամոն»:
1/16 եզրափակչում մերսիսայդյան ակումբը «Յանգ Բոյզին» երկու խաղերի արդյունքում ջախջախեց ընդհանուր 7:2 հաշվով:
Ռոբերտո Մարտինեսի թիմը 1/8 եզրափակչի առաջին խաղը կանցկացնի տանը՝ մարտի 12-ին: Մեկ շաբաթ հետո «Էվերթոնը» կմեկնի Կիև: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» և «Տոտտենհեմը» 1/16 եզրափակչում պարտվեցին «Բեշիկթաշին» և «Ֆիորենտինային», համապատասխանաբար:
Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի զույգերը.
«Էվերթոն» (Անգլիա) - «Դինամո» (Ուկրաինա)
«Դնեպր» (Ուկրաինա) - «Այաքս» (Հոլանդիա)
«Զենիթ» (Ռուսաստան) - «Տորինո» (Իտալիա)
«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Ինտեր» (Իտալիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Սևիլյա» (Իսպանիա)
«Նապոլի» (Իտալիա) - «Դինամո» (Ռուսաստան)
«Բրյուգե» (Բելգիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Ռոմա» (Իտալիա)