Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր դանիական «Միդտյուլանդին»։
«Կարմիր սատանաները» 2-1 հաշվով պարտություն կրեցին կարգով ցածր մրցակցից։ Լուի վան Գալի սաներն առաջինը հասան հաջողության, սակայն չկարողացան ոչ միայն այն զարգացնել, այն նաև երկու անընդմեջ գոլ բաց թողեցին և հաջորդ հանդիպմանը մոտեցան պարտությամբ։ «Յունայթեդի» միակ գոլը 37-րդ րոպեին խփեց Մեմֆիս Դեպայը։
Ավելացնենք, որ պատասխան խաղը կկայանա փետրվարի 25-ին՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։
Գոլեր․ Դեպայ՝ 37ր, Սիստո՝ 44ր, Պոլ Օնուաչու՝ 77ր։