Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր չորրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր թուրքական «Ֆեներբահչեին»։
Սեպտեմբերից հետո առաջին անգամ Մխիթարյանը հայտավորված էր խաղին և խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին։ Սակայն մինչ այդ իր թիմը երկու անպատասխան գնդակ էր բաց թողել։ «Յունայթեդին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 89-րդ րոպեին դաշտի տերերի դարպասը հեռահար հարվածով գրավեց Ուեյն Ռունին։
Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 6 միավորով հայտնվեց A խմբի երրորդ հորիզոնականում։
Գոլեր․ Սոու՝ 2ր, Լենս՝ 59ր, Ռունի՝ 89ր։