Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում «Էվերթոնը» երեկ կեսգիշերին հյուրընկալել էր Կիևի «Դինամոյին»:
Նախորդ փուլի արգելքն առանց որևէ խնդրի հաղթահարած «Էվերթոնը» կամային հաղթանակ տարավ հյուրերի նկատմամբ: Բաց թողած գոլից հետո առաջին խաղակեսում հաշվի հավասարությունը վերականգնեց Սթիվեն Նեյսմիթը, իսկ խաղավարտից 8 րոպե առաջ Ռոբերտո Մարտինեսի թիմին իր գոլով հաղթանակ պարգևեց Ռոմելու Լուկակուն:
Գոլեր. Գուսև՝ 14ր, Նեյսմիթ՝ 39ր. Լուկակու՝ 82ր: