Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Էվերթոնը» հյուրընկալվել էր շվեյցարական «Յանգ Բոյզին»:
Մերսիսայդյան ակումբը կամային հաղթանակ տարավ՝ ջախջախելով դաշտի տերերին: Գոլ բաց թողնելուց հետո Ռոբերտո Մարտինեսի սաները 4 գնդակ ուղարկեցին «Յանգ Բոյզի» դարպասը: Հետ-տրիկի հեղինակ դարձավ երիտասարդ բելգիացի Ռոմելու Լուկակուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Շեյմուս Կոուլմենը:
Պատասխան խաղը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում:
Գոլեր. Օաորո՝ 10ր, Լուկակու՝ 24ր, 39ր, 58ր, Կոուլմեն՝ 28ր: