Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի Չելսին հյուրընկալվեց Կազանի «Ռուբինին»:
Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորրեսը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում «Լուժնիկի» մարզադաշտում ևս չորս գոլ գրանցվեց: Նախ հաշվի հավասարությունը վերականգնեց Իվան Մարկանոն, որից ընդամենը 4 րոպե հետո Վիկտոր Մոզեսը կրկին առաջ մղեց «կապույտներին»:
«Ռուբինը» ոչ միայն կարողացավ խուսափել պարտությունից, այլ նաև խփեց հաղթական գնդակը: 75-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Բիբրաս Նաթհոն:
«Չելսին» պարտվեց 3:2 հաշվով, սակայն, շնորհիվ Լոնդոնում անցկացրած խաղի (3:1), դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ:
Գոլեր. Տորրես՝ 5ր, Մարկանո՝ 51ր, Մոզես՝ 55ր, Կարադենիզ՝ 62ր, Նաթհո՝ 75 (11մ)