Քիչ առաջ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակեց Եվրո-2016-ի համար իր հավաքականի վերջնական հայտացուցակը։
Նախօրոք հայտարարվել էր, որ անգլիացիները Ֆրանսիա կներկայանան 26 ֆուտբոլիստներով, սակայն այսօր Հոջսոնը հայտնեց 23 ֆուտբոլիստների անուններ՝ ցուցակից դուրս թողնելով Դենի Դրինկուոթերին, Ֆաբիան Դելֆին և Անդրոս Թաունսենդին։ Փոխարենը հրավիրվել է 18-ամյա Մարկուս Ռեշֆորդը։
Եվրո 2016-ին Անգլիայի հավաքականի վերջնական կազմը․
Դարպասապահներ․
Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆորսթեր («Սաութհեմպտոն»), Թոմ Հիթոն («Բերնլի»)։
Պաշտպաններ․
Գարի Կեհիլ («Չելսի»), Քրիս Սմոլլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունս («Էվերթոն»), Քայլ Ուոլկեր («Տոտտենհեմ»), Ռայան Բերտրան («Սաութհեմպտոն»), Դենի Ռոուզ («Տոտտենհեմ»), Նաթանիել Քլայն («Լիվերպուլ»)։
Կիսապաշտպաններ․
Դելե Ալի («Տոտտենհեմ»), Ռոս Բարքլի («Էվերթոն»), Էրիկ Դայեր («Տոտտենհեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ադամ Լալանա («Լիվերպուլ»), Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Ջեք Ուիլշիր («Արսենալ»)։
Հարձակվողներ․
Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»)։