• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Օլիսը բաց կթողնի առնվազն երկու ամիս

«Կրիստալ Փելեսի» եզրային Մայքլ Օլիսը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն երկու ամիս:

Հազիվ վերականգնվելով իր նախորդ վնասվածքից՝ Օլիսը հաղթական վերադարձ ունեցավ ֆուտբոլային դաշտ: Անցած երեքշաբթի Մայքլը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում,որով, ըստ շրջանառվող լուրերի, փրկեց մարզիչ Ռոյ Հոջսոնին պահպանել իր աշխատանքը:

Անցյալ շաբաթ օրը «Բրայթոնի» դեմ խաղում Օլիսը փոխարինման դուրս եկավ ընդմիջման ժամանակ, բայց Ամեքս խաղադաշտում մնաց ընդամենը 11 րոպե և չկարողացավ փրկել «արծիվներին» ջախջախումից:

Սկզբում «Փելեսի» բժիշկները հույս ունեին, որ Օլիսը բաց կթողնի 6-8 շաբաթ, բայց լրացուցիչ բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ Մայքլը մի փոքր ավելի երկար ժամանակ կմնա հիվանդանոցում։

Daily Mail-ն ակնկալում է, որ Օլիսը բաց կթողնի առնվազն երկու ամիս և մինչև ապրիլ չի կարողանա օգնել իր թիմին: Դա հսկայական կորուստ կլինի Հոջսոնի թիմի համար։

Ավելացնենք, որ առողջական խնդիրների պատճառով Օլիսն այս մրցաշրջանում «Փելեսի» կազմում անցկացրել է ընդամենը 11 հանդիպում։ Միևնույն ժամանակ 22 ամյա ֆրանսիացին դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետաքրքիր փաստեր