Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնեց ՊՍԺ֊ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ մեկ տարվա պայմանագիր ստորագրելու մասին։
34-ամյա շվեդը ՊՍԺ-ում մասնակցել է 180 խաղի, որոնցում դարձել է 156 գոլի հեղինակ։ 1999 թվականին իր պրոֆեսիոնալ կարիերան «Մալմյոյում» սկսելուց հետո Զլատանը չորս տարբեր երկրների առաջնություններում դարձել է չեմպիոն։ Իբրահիմովիչը միջազգային խաղերում իր երկիրը ներկայացրել է 116 անգամ՝ դառնալով 62 գոլի հեղինակ։
֊Ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար, և այժմ անհամբերությամբ սպասում եմ Պրեմիեր Լիգայում խաղալուն։ Ավելորդ է ասել, որ ուրախ եմ նաև կրկին Մոուրինյոյի հետ աշխատելու համար։ Նա մեծ մարզիչ է, և ես պատրաստ եմ նրա հետ նոր փորձությունների,֊ ասել է Զլատանը։