«Մանչեսթեր Սիթիի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում չեխական «Վիկտորիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:3) հայտնել է, որ «քաղաքայինների» համար խաղալն ավելի հեշտ դարձավ առաջին գոլից հետո:
-Առաջին խաղակեսը հեշտ չդասավորվեց: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեցանք, սակայն ինձ միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց բացել խաղի հաշիվը: Դրանից հետո խաղն ավելի հեշտ ընթացավ:
Այս հաղթանակը չափազանց կարևոր է մեզ համար: Կարծում եմ` մենք շատ լավ թիմ ունենք, որն ավելի է ուժեղացել նորեկների շնորհիվ: Մենք դեռ շատ խաղեր ունենք առջևում, այնպես որ յուրաքանչյուրն էլ կստանա իր հնարավորությունը,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում BBC-ն: