Նայջել Էդկինսը պաշտոնապես գլխավորեց «Ռեդինգը»: Այս մասին հայտնում է Sky Sports-ի թվիթերյան էջը:
Ավելի վաղ մասնագետը գլխավորում էր «Սաութհեմպտոնը», որտեղից էլ հունվարի կեսերին հեռացվեց:
«Ռեդինգի» գլխավոր մարզչի պաշտոնն ազատվեց, երբ Բրայան Մակդերմոտտը հեռացվեց աշխատանքից: Մարտի կեսերին նման որոշում կայացրեց ակումբի սեփականատեր Անտոն Զինգարևիչը:
Ավելի վաղ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուս Պոյետը հրաժարվեց գլխավորել «Ռեդինգը»:
Նշենք, որ Պրեմիեր Լիգայում տեղը պահպանելու դեպքում Ադկինսը 1.5 մլն ֆունտ կստանա: