«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ենթադրում է, որ այսօր իր ֆուտբոլիստների և «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի դիմակայությունը կվճռի խաղի ելքը:
Վերջին չորս խաղերում Բեյլը խփել է 6 գնդակ: Ակնհայտ է, որ այսօր երեկոյան կայանալիք «Վեստ Հեմ»-«Տոտտենհեմ» խաղում շատ մեծ դեր կխաղա հենց Բեյլը: Այդ իսկ պատճառով Էլլարդայսը նախօրոք զրուցել է իր խաղացողների հետ Բեյլի գործողությունների մասին:
-Մենք զրուցել ենք խաղացողների հետ Բեյլի մասին, այն մասին, թե ինչպես պահենք, կանգնեցնենք և թույլ չտանք նրան անելու այն, ինչ նա ամենալավն է անում: Համոզված եմ՝ սա կդառնա այսօրվա խաղի հիմնական պահը: Խաղացողները պետք է փորձեն նրա բոլոր ջանքերն ի չիք դարձնել:
Մենք պետք է նրան տեսադաշտից բաց չթողնենք, քանի որ վերջին չորս կամ հինգ խաղերում նա փոխում էր իր դիրքը դաշտում,- հայտնել է Էլլարդայսը: TalkSport