«Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի գոլը «Ուոթֆորդի» դարպասին ճանաչվել է Պրեմիեր Լիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն գոլ։ Նախապես ամսվա լավագույն գոլերից երեքն էին ընտրվել որպես լավագույնի համար հավակնորդներ։ Քվեարկության արդյունքում Ջանը գերազանցեց «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլին և «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուին։
Ավելացնենք, որ 23-ամյա Ջանը «Լիվերպուլում» է 2014 թվականից։ Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանում նա մասնկցել է 32 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Emre Can is the winner of the Goal of the Season pic.twitter.com/AGeGDpMEvD
— Billy Liddell (@Liddellpool) 22 May 2017