mnatany.am

Նորություններ

Էյդեն Մաքգիդին պաշտոնապես տեղափոխվեց «Էվերթոն»

12.01.2014, 10:25

Էյդեն Մաքգիդի«Էվերթոնի» պաշտոնական կայքը հայտնում է Իռլանդիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» վինգեր Էյդեն Մաքգիդիին ձեռք բերելու մասին:

 

Մաքգիդին «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրանսֆերային նպատակն էր, ում ցանկանում էր գնել դեռ «Ուիգանում» աշխատած ժամանակ:

 

Այս տրանսֆերային պատուհանը «Սպարտակին» այլ տարբերակ չթողեց, քան վաճառել Էյդենին, քանի որ իռլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը կլրանար ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

 

Վերջին շրջանում խոսվում էր, որ «Էվերթոնը» կգնի Մաքգիդիի տրանսֆերային իրավունքները, սակայն Էյդենը լիվերպուլցիներին կմիանա մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն Մարտինեսը որոշեց ավելի շուտ օգտվել Էյդենի ծառայություններից:

 

Ավելացնենք, որ Մաքգիդին «Սպարտակում» էր 2010թ-ից: «Նորվիչի» դեմ երեկվա խաղում Էյդենը ներկայացվեց «Էվերթոնի» երկրպագուներին:

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

02.08.2019, 11:36

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պեպեին

«Արսենալը» հայտնել է ռեկորդային՝ 72 մլն ֆունտով «Լիլի» վինգեր Նիկոլյա Պեպեին գնելու մասին։

կարդալ...