«Չելսիի» կիսապաշտպան Էշլի Քոուլը կարող է բաց թողնել Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Վեստ Հեմի» դեմ խաղը:
32-ամյա Քոուլը նոր էր ապաքինվել վնասվածքից և հրավեր էր ստացել Անգլիայի ազգային հավաքականից: Սակայն հավաքականում առողջական խնդիրները կրկին անհանգստացրել են Քոուլին:
Գերմանիայի հավաքականի դեմ երեկվա ընկերական խաղում Քոուլը ստիպված փոխարինվեց: Կասկածի տակ է նրա մասնակցությունը «ազնվականների» առաջիկա խաղին:
-Բոլորին քաջ հայտնի է, որ Էշլին վնասվածք ուներ: Նա չէր կարող շարունակել Գերմանիայի դեմ խաղը,- ասել է Ռոյ Հոջսոնը: BBC