«Էվերթոնը» պաշտոնապես հաստատել է «Ուիգանի» հարձակվող Արունա Կոնեի ձեռքբերումը: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:
Ավարտված մրցաշրջանն Անգլիայում մեկնարկային էր Կոնեի համար: Արունան հրավիրվել էր «Ուիգան» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի կողմից: Նա 13 գոլ է հեղինակել «Ուիգանի» կազմում և օգնել է թիմին նվաճել Լիգայի Գավաթը:
Այժմ, «Ուիգանի» Պրեմիեր Լիգան լքելուց հետո, Կոնեն որոշել է հետևել իր մարզիչ Մարտինեսին և միանալ նրան «Էվերթոնում»: 29-ամյա իվուարցին, ով առաջարկ էր ստացել նաև «Նյուքասլի» կողմից, «Էվերթոնի» հետ 3-ամյա պայմանագիր է կնքել:
Հավելենք, որ Կոնեն կմիանա իր նոր ակումբին հուլիսի վերջին: Արունան այս ամռան ընթացքում «Էվերթոնի» առաջին ձեռքբերումն է: