
«Էվերթոնը» վստահ է, որ ՖՖՓ-ի կանոնների խախտման համար ակումբի նկատմամբ հետաքննությունը չի ազդի նոր մարզադաշտի կառուցման վրա։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Էվերթոնը» Պրեմիեր լիգայի կողմից մեղադրվեց նախորդ մրցաշրջանում ՖՖՓ-ի կանոնները խախտելու մեջ։ Երեք տարվա ընթացքում «իրիսները» կորցրել է 371,8 մլն ֆունտ ստեռլինգ՝ 105 մլն ֆունտ ստեռլինգ սահմանաչափով:
«Էվերթոնը» այժմ միավորներ կորցնելու վտանգի տակ են, քանի որ անցյալ երկուշաբթի մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մերսիսայդյան ակումբը կարող է դժվարություններ ունենալ Լիվերպուլի Բրեմլի Մուր Դոկում գտնվող իրենց նոր մարզադաշտի կառուցման հարցում:
Այնուամենայնիվ, Liverpool Echo-ն և The Independent-ը, վկայակոչելով գործին ծանոթ մարդկանց, պնդում են, որ Պրեմիեր լիգայի հետաքննությունը որևէ ազդեցություն չի ունենա «Էվերթոնի» գլոբալ ենթակառուցվածքային նախագծի վրա:
52888 նստատեղ ունեցող մարզահրապարակի շինարարությունը, որը կփոխարինի Էվերթոնի «Գուդիսոն Պարկին», ընթանում է ըստ պլանի և կավարտվի մինչև 2024/25 մրցաշրջանը։ «Իրիսները» խնդիրներ չեն ակնկալում այն գործընկերների հետ, ովքեր ակումբին ֆինանսավորում են: