• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» տուգանեց իր խաղացողին կոպիտ խաղի համար

Մարուան Ֆելայնի«Էվերթոնը» տուգանել է իր կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստ Ռայան Շոուքրոսի նկատմամբ կատարած արարքի համար: Այս մասին տեղեկացնում է Daily Star-ը:

Նախ և առաջ «իրիսկաների» մարզիչ Դևիդ Մոյեսը մտադիր է տուգանել Ֆելայնիին 150 հազար ֆունտով: Իսկ Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան դեռ որոշում չի կայացրել: Ենթադրվում է, որ Մարուանը կորակազրկվի 3 խաղով: Մինչդեռ «իրիսկաները» մտավախություն ունեն, որ խաղացողին կորակազրկեն միանգամից 9 խաղով, քանի որ երեք տարբեր դրվագներում պարզ երևում է նրա կոպիտ խաղը:

Հիշեցնենք, որ «Ստոկի» հետ խաղում բելգիացին գլխով հարվածել էր մրցակից թիմի ավագ Ռայան Շոուքրոսի դեմքին: Խաղի մրցավար Մարկ Հալսին անտեսել էր այդ դրվագը, սակայն մրցավարի բացթողումը կուղղի Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:

Հետաքրքիր փաստեր