Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր 3-րդ հորիզոնականում գտնվող «Արսենալին»։
«Զինագործները» հանդիպման ելքը վճռեցին առաջին խաղակեսում՝ երկու անգամ գրավելով դաշտի տերերի դարպասը։ 7-րդ րոպեին հաշիվը բացեց Դենի Ուելբեքը, իսկ ընդմիջումից 3 րոպե առաջ Ալեքս Իվոբին խփեց իր թիմի երկրորդ գոլը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 55 միավորով կշարունակի մնալ զբաղեցրած հորիզոնականում։
Գոլեր․ Ուելբեք՝ 7ր, Իվոբի՝ 42ր։