Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը կայացավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել Լիվերպուլը ներկայացնող երկու ակումբները։
Գրեթե հավասար պայքարում ընթացած խաղն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Դենի Ինգսը, որից 3 րոպե հետո Ռոմելու Լուկակուն վերականգնեց հաշվի հավասարությունը։
Այս հանդիպումից հետո թիմերը կպահպանեն իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլեր․ Ինգս՝ 42ր, Լուկակու՝ 45ր։