Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «ԷՎերթոնը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»:
Ռոբերտո Մարտինեսի սաները կարողացան կամային հաղթանակ տանել 2:1 հաշվով: Առաջին խաղակեսում խաղի 9-րդ րոպեին հաշիվը բացեց Կոուլմենը՝ 1:0: Իսկ 2-րդ խաղակեսում մեկական գոլի հեղինակ դարձան Գաստոն Ռամիրեսը և Ռոմելու Լուկակուն՝ 2:1:
Այս հաղթանակից հետո Էվերթոնը 37 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Կոուլմեն՝ 9ր, Ռամիրես՝ 71ր, Լուկակու՝ 74ր: