Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»։
Լոնդոնյան ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ՝ 2-6 հաշվով։ Հյուրերից դուբլի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Սոն Հին Մինը, մեկական գոլ էլ խփեցին Դելե Ալին և Քրիստիան Էրիկսենը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 42 միավորով կշարունակի մնալ 3-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ուոլկոտ՝ 21ր, Սոն՝ 27ր, 61ր, Ալի՝ 35ր, Քեյն՝ 42ր, 74ր, Էրիկսեն՝ 48ր, Սիգուրդսոն՝ 51ր։