Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»:
Մրցանակային տեղերի համար պայքարող «կարմիր սատանաները» երեք անպատասխան գնդակ ընդունեցին մերսիսայդյան թիմից: Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Ջեյմս Մակարտին: Ջոն Սթոնսը խփեց իր թիմի երկրորդ գոլը, իսկ Կևին Միրալյասը 74-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:0:
Այս հաղթանակից հետո Ռոբերտո Մարտինեսի սաները՝ վաստակած 44 միավորով բարձրացան 10-րդ հորիզոնական:
Գոլեր. Մակարտի՝ 5ր, Սթոնս՝ 35ր, Միրալյաս՝ 74ր: