«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է «ՊՍՎ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Էրիկ Պիտերսի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 3.1 մլն ֆունտ:
24-ամյա հոլանդացին «Ստոկի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Էրիկն ազգային հավաքականում մասնակցել է 17 հանդիպման: Նոր մրցաշրջանում հիմնական կազմում տեղ գտնելու համար Պիտերսը կպայքարի Մարկ Ուիլսոնի հետ:
-Ես ուրախ եմ, որ մենք պայմանագիր ստորագրեցինք Էրիկի հետ: Այս ամռանը մեր նպատակն է ուժեղացնել թիմը: Իր հավաքականում Պիտերսը խաղացել է նաև պաշտպանության կենտրոնում, այնպես որ մենք տարբերակներ կունենանք,- ասել է «Ստոկ Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը: