• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էրիկ տեն Հագը չի պատրաստվում Ռոնալդուին բաց թողնել ակումբից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ չի պատրաստվում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բաց թողնել ակումբից:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Տեն Հագը դժգոհ է Ռոնալդուի հանդերձարանում ունեցած բացասական ազդեցությունից և նախընտրում է ազատվել Կրիշտիանուից։

Թե՛  «Լիվերպուլի», և թե՛ շաբաթ օրը՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղերում Ռոնալդուն ստիպված էր բավարարվել միայն փոխարինման դուրս գալով, բայց դա չի նշանակում, որ Տեն Հագը հրաժարվել է 37-ամյա պորտուգալացուց:

«Մենք պլանավորում ենք դեռ հույս դնել նրա վրա: Դրա համար մենք ուզում ենք, որ նա մնա, և հուսանք, որ նա կմնա»:

«Մենք ունենք Կրիշտիանու Ռոնալդու, ունենք Անտոնի Մարսյալ և Մարկուս Ռեշֆորդ, այնպես որ մենք խնդիրներ չունենք հարձակման գծում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Հետաքրքիր փաստեր