Բրիտանական Sky Sports պարբերականը ներկայացրել և համեմատել է Պրեմեիր Լիգայի ակումբների մի շարք վիճակագրական ցուցանիշներ։ Հոդվածից հայտնի է դառնում, որ ընթացիկ մրցաշրջանում ամենաշատը վազել են «Բորնմուտի» ֆուտբոլիստները։ Երկրորդ տեղում «Տոտտենհեմն» է, որը գտնվում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում, իսկ լավագույն քառյակը եզրափակում են Յուրգեն Կլոպի սաները։
«Բորնմուտի» ֆուտբոլիստները 26 խաղում վազել են 3060․6 կմ, իսկ ամենավատ ցուցանիշ ունեցող «Աստոն Վիլլայի» համապատասխան արդյունքը 2750.8 կմ է։ Բիրմինգհեմյան ակումբը վերջինն է նաև մրցաշարային աղյուսակում։
Տեղ | Թիմ | Հեռավորություն (կմ) |
---|---|---|
1 | Բորնմուտ | 3060.6 |
2 | Տոտտենհեմ | 3003.8 |
3 | Վեստ Բրոմվիչ | 2917.5 |
4 | Լիվերպուլ | 2910.2 |
5 | Ման Յունայթեդ | 2903 |
6 | Վեստ Հեմ | 2881.9 |
7 | Լեսթեր Սիթի | 2874.3 |
8 | Արսենալ | 2871.5 |
9 | Սաութհեմպտոն | 2863.6 |
10 | Կրիստալ Փելես | 2860.6 |
11 | Ուոթֆորդ | 2859.7 |
12 | Սանդերլենդ | 2858.8 |
13 | Նյուքասլ | 2854.5 |
14 | Էվերթոն | 2837.9 |
15 | Նորվիչ Սիթի | 2812.9 |
16 | Սուոնսի Սիթի | 2812.8 |
17 | Չելսի | 2802.7 |
18 | Ման Սիթի | 2795.5 |
19 | Ստոկ Սիթի | 2789.2 |
20 | Աստոն Վիլլա | 2750.8 |