• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը կհետևի Վան Պերսիի՞ն

Թեո Ուոլկոտ և Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին կփորձի ձեռք բերել «Արսենալի» անգլիացի հարձակվող Թեո Ուոլկոտին: Այս մասին հայտնում է Daiy Telegraph պարբերականը:

«Արսենալի» ղեկավարությունը Թեոյին առաջարկում է նոր պայմանագիր շաբաթական 75 հազար ֆունտ աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է լքել ակումբը: Հայտնի է, որ անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև «Չելսին»: Այժմ այս պայքարին միանում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ակումբի գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը պատրաստ է խաղացողի համար վճարել 10 մլն ֆունտ և Նանիին: «Յունայթեդն» այս պահին խնդիրներ ունի Նանիի հետ: Նա չի ցանկանում սահմանափակվել շաբաթական 80 հազար ֆունտ աշխատավարձով, իսկ «Յունայթեդը» չի պատրաստվում գումար ծախսել մի խաղացողի վրա, որը վերջերս այլևս իրեն չի արդարացնում:

Թեո Ուոլկոտին ձեռք բերելով` «Յունայթեդը» կուժեղացնի հարձակման գիծը Ռոբին Վան Պերսի – Թեո Ուոլկոտ զույգի շնորհիվ: Դեռ «Արսենալում» այս զույգի շնորհիվ զինագործները Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցին:

Նշենք, որ վերջին երկու տարիներին Ուոլկոտը «Արսենալի» հիմնական կազմի 6-րդ ֆուտբոլիստն է, որը հեռանում է ակումբից:

Հետաքրքիր փաստեր