mnatany.am

Նորություններ

Այս նյութի հեղինակը Aida խմբագիրն է

Թիմ Կրուլը չի մասնակցելու «Սաութհեմպտոնի» հետ խաղին

23.02.2013, 16:24

Թիմ Կրուլ«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը Խարկովից վերադարձել է կոճի վնասվածքով և ամենայն հավանականությամբ բաց կթողնի կիրակի օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» հետ հանդիպումը:

 

Հինգշաբթի օրը «կաչաղակները», նվազագույն հաշվով հաղթելով «Մետալիստին», դուրս եկան Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակիչ: Այս խաղում անգլիական ակումբը կորցրեց իր դարպասապահին, որը հենակներով լքեց մարզադաշտը:

 

Ուրբաթ օրն արդեն խաղացողը նախնական բուժզննում անցավ և այժմ պատրաստվում է հետագա հետազոտությունների, որոնք կարվեն միայն երկուշաբթի: Այսպիսով, Կրուլի մասնակցությունը «Սաութհեմպտոնի» դեմ խաղին գործնականում բացառվում է:

 

-Երկուշաբթի օրը Կրուլը կհետազոտվի մասնագետի մոտ, որից հետո ակումբը կկարողանա թարմ տեղեկություններ հայտնել,- ասվում է «Նյուքասլի» պաշտոնական հայտարարությունում:

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։   Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

կարդալ...

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

07.10.2021, 20:36

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

«Նյուքասլ Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների ֆոնդը ավարտին է հասցրել անգլիական ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը։

կարդալ...