«Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» գլխավոր մարզչի թափուր պաշտոնը լրացնելու համար բանակցություններ է վարում «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդի հետ:
Մրցաշրջանի ավարտից երկու օր հետո Շերվուդը հեռացվեց լոնդոնյան ակումբից: Թիմը անցած շաբաթ է վերադարձել Իբիցայից, որտեղ անցկացնում էր իր հանգիստը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Շերվուդը հանդիպում է ունեցել «Վեստ Բրոմվիչի» նախագան Ջերեմի Պիսի հետ, ով մինչ այժմ Պեպե Մելին փոխարինող է փնտրում: Սպասվում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում Շերվուդը պաշտոնապես կներկայացվի որպես «Վեստ Բրոմվիչի» մարզիչ: