«Տոտտենհեմի» կիսապաշտպան Թոմ Հադլսթոունը խոստովանել է, որ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով կարող է լքել ակումբը:
Անցած շաբաթ Հադլսթոունը փոխարինման դուրս գալով «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում՝ օգնելով «Տոտտենհեմին» 3:1 հաշվով հաղթանակ տանել: Շնորհիվ այդ երեք միավորի, լոնդոնյան ակումբը շարունակում է պայքարել լավագույն քառյակում տեղ գտնելու համար:
Չնայած այդ ամենին, Թոմի գործերը այդքան էլ հաջող չի գնում: Նա ոչ միշտ է հայտնվում թիմի մեկնարկային կազմում:
-Լինում են պահեր, երբ ես մտածում եմ հեռանալու մասին: Ես վնասվածքի պատճառով տարիուկես բացակայեցի: Ես պարզապես ցանկանում եմ մշտապես խաղալ: Եթե այդպիսի հնարավորություն չեմ ստանա «Տոտտենհեմում», ապա ինձ կմնա այլ ակումբ փնտրել:
Ձմռանը խոսակցություն կար «Ֆուլհեմ» տեղափոխվելու մասին, սակայն ոչինչ էլ տեղի չունեցավ: Մարզիչը ինձ ասեց, որ ես մտնում եմ իր խաղային պլանի մեջ, սակայն դա ոչ մի կերպ չի երևում դաշտում,- Թոմի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: