«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո իր դժգոհություն է հայտնել Ֆերնանդո Տորրեսի խաղից:
ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Մոուրինյոն չէր կարող օգտվել Սամուել Էտո՚Օյի ծառայություններից, ով վնասվածք ուներ, սակայն Տորրեսին էլ առաջին րոպեից դաշտ դուրս չբերեց: Իսպանացի հարձակվողը փոխարինման դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում՝ հերթական անգամ չկարողանալով ոչնչով աչքի ընկնել:
-Ես գեհ չեմ իմ հարձակվողների խաղից, ուստի մրցաշրջանի ավարտից հետո մենք այդ դիրքում փոփոխություններ կկատարենք: Ֆուտբոլում լավ խաղից բացի անհրաժեշտ է նաև գոլեր խփել և այդտեղ մեծ է հարձակվողների դերը: Մենք դժվարանում ենք գոլեր խփել, հատկապես նման խաղերում: Մենք չենք կարողանում մեր նպատասվոր պահերը գոլերի վերածել,- ասել է Մոուրնյոն: Daily Mail