«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հիացմունքն է հայտնել կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի նկատմամբ, ով «Վեստ Հեմի» դեմ երեկվա խաղում դուբլի հեղինակ դարձավ:
35-ամյա անգլիացու դուբլի շնորհիվ «ազնվականները» խոշոր հաշվով հաղթեցին Լեմպարդի նախկին ակումբ «Վեստ Հեմին» (0:3):
-Կարծում եմ, որ Լեմպարդի մոտ այն պահն է, երբ ապացուցելու ոչինչ չունի՝ ոչ երկրպագուներին, ոչ ձեզ, ոչ ինձ: Ես նրա մարզիչն եմ եղել իր կարիերայի ամենավառ շրջանում և լավ գիտեմ իր հնարավորությունները: Գոլ խփելը Լեմպարդի ԴՆԹ-ի մեջ է:
Նա շատ լավ խաղաց և իրեն դաշտում շատ ազատ էր զգում,- ասել է Մոուրինյոն: Goal