«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Անգլիայի հավաքականը չպետք է ամաչի Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից դուրս մնալու համար:
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ անգլիացիները կորցրեցին հաջորդ փուլ դուրս գալու բոլոր շանսերը: Սակայն Մոուրինյոյին դուր է եկել Ռոյ Հոջսոնին թիմը:
-Պետք չէ քննադատել Անգլիայի հավաքականին: Նրանք չպետք է ամաչեն ծանրագույն իրավիճակի համար: Ֆուտբոլային աստվածները նրանց կողմից չէին:
Անգլիացիների բախտը չբերեց: Ինչ որ պատճառով այնպես ստացվեց, որ նույն խմբում էին հայտնվել աշխարհի երեք չեմպիոններ, երեք այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են Ուրուգվայը, Իտալիան և Անգլիան:
Անգլիան լավ խաղաց, լավ պայքարեց, շատ լավ սկսեց երկու խաղերն էլ, չվախեցավ Ուրուգվայից և չվախեցավ Իտալիայից,- ասել է Մոուրինյոն: Sky Sports