• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյո. «Անժիում» անցկացրած ժամանակահատվածը վատ է անդրադարձել Էտո’Օյի վրա»

Սամուել Էտո'Օ«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ Ռուսաստանում անցկացրած ժամանակը վատ է անդրադարձել կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օյի վրա:

Եթե «Էվերթոնի» դեմ «կապույտների» կազմում իր առաջին խաղում 32-ամյա Էտո’Օն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց, ապա երեկ շվեյցարական «Բազելի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում կամերունցին իրեն չէր գտնում խաղադաշտում:

Մոուրինյոն, ում թիմը երեկ 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց, կարծում է, որ «Անժիում» հանդես գալն Էտո’Օյի վրա վատ է անդրադարձել:

-Երբ դու 2-3 տարի խաղում ես մի առաջնությունում, որտեղ բացակայում է մեծ հարթակներում հանդես գալու շարժառիթը, ապա կորցնում ես խաղի հանդեպ հետաքրքրությունը:

Այժմ Էտո’Օն ունի շարժառիթ, նա ցանկանում է խաղալ և հաջողության հասնել: Մենք պետք է սպասենք, մինչև նա վերադարձնի իր դիպուկությունը: Նա հզոր ֆուտբոլիստ է և դեռ շատ գոլեր կխփի,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում London24-ը: