• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իբրահիմովիչ. «Ջերարդը պետք է լքի «Լիվերպուլ»-ը»

Սթիվեն ՋերարդՇվեդիայի ազգային հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը Սթիվեն Ջերարդին խորհուրդ է տվել լքել «Լիվերպուլ»-ը:
Այս պահին Իբրահիմովիչը «ՊՍԺ»-ի կազմում լավ ելույթ է ունենում Չեմպիոնների Լիգայում և նպատակ ունի դառնալ Ֆրանսիայի չեմպիոն: Ջերարդը իր ակումբի հետ շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միջնամասում, իսկ Եվրոպա Լիգայում կբավարարվի լավ մասնակցությամբ:

 
Զլատանը, ում հավաքականը այսօր երեկոյան կընդունի անգլիացիներին, կարծում է, որ Ջերարդը պետք է իրեն փորձի մեկ այլ ակումբում:

 
-Իհարկե, «Լիվերպուլ»-ը նույնպես մեծ ակումբ է, բայց ես կցանկանայի Ջերարդին տեսնել ավելի բարձրակարգ ակումբում, որտեղ նա կարող էր պայքարել տիտղոսների համար,- ասել է Զլատան Իբրահիմովիչը: The Sun

Ջերարդի պատասխանը կլինի հունվարին պայմանագրի երկարաձգումը «Լիվերպուլ»-ի հետ:

 
-Ես Զլատանի մեծ երկրպագուն եմ, սակայն չեմ պատրաստվում հետևել նրա խորհրդին: Ես այժմ էլ եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում,- ասել է Ջերարդը:

Հետաքրքիր փաստեր