Մոտակա հանդիպումը

22 հոկտեմբեր 2021, 23:00

mnatany.am

Նորություններ

Այս նյութի հեղինակը Կարեն Պողոսյան խմբագիրն է

Իդեալական փոթորիկ «Մերսի» գետի ափին

11.02.2021, 21:50

Մերսիսադյան ակումբի այն խնդիրների մասին, որոնց ակունքը 2019/2020 մրցաշրջանն է։

 

«Մենք դեռ կհասցնենք տոնել միասին, չգիտեմ երբ կլինի, բայց անպայման կգա այդ օրը։  Ես գիտեմ, որ երկրպագուները այս պահին 30 տարի սպասել են, և երբ  կովիդը հաղթահարված կլինի մենք կփակենք Լիվերպուլի փողոցները և կտոնենք մեր չեմպիոնությունը թեկուզ լինի 12-րդ կամ 13-րդ տուրերը, գուցե մարդիկ մտածեն, որ մենք խելագարվել ենք, ինձ համար միևնույն է», ասել էր Յուրգեն Կլոպպը անցյալ մրցաշրջանի ավարտից հետո։

 

13-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» հաղթեց «Տոտտենհեմին», իսկ դրանից երկու ամիս անց նույն «Էնֆիլդում» պաշտոնապես Անգլիայի լավագույն ակումբի կոչումը զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։

 

Յուրգեն Կլոպպի թիմին դժվար է մեղադրել ցանկության կամ մոտիվացիայի բացակայության մեջ։ «Լիվերպուլը» այն չեմպիոններից չէ, որոնց հաջողությունները կարելի է պիտակավորել «բախտավորության» ածականով։

 

2019/2020 մրցաշրջանը հեշտերց չէր, 2020/2021-ը այդ ամենի շարունակությունն է, թիմերց և ոչ մեկը չունեցավ նախապատրաստական փուլ, ֆուտբոլսիտներ կան, որոնք ընդամենը մեկ շաբաթ են հանգստացել (Սադիո Մանեն մասնակցել է Աֆրիկայի Ազգերի Լիգային և ընդամենը մեկ շաբաթ է հասցրել հանգստանալ), նման դեպքերում անհնար է խուսափել ֆիզիկական գերծանրաբեռնվածությունից և վնասվածքներից։

 

«Լիվերպուլի» պարագայում բոլոր խնդիրները պատահեցին միաժամանակ․ միաժամանակ կենտրոնական պաշտպանների դուրս մնալը, Տրենտ-Արնոլդի սպասված ֆիզիկական անկումը, Ֆիրմինոյի վատ մարզավիճակը և Ժոտայի վնասվածքը։ «Բիթլզի» հայրենակիցների ընկել են իդեալական փոթորիկի մեջ, որը իր ուժը հավաքել է անցյալ մրցաշրջանի փառքի գագաթից ու ահեղ ճնշում է գործադրում Յուրգենի թիմի վրա։

 

Կլոպպը իրավացի է․ ընթացիկ մրցաշրջանում, միանշանակ, լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը կարելի է նվաճում համարել «Լիվերպուլի» համար։

 

Կարեն Պողոսյան

Հայտնի է, թե որտեղ կխաղա Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը

07.02.2021, 18:10

Հայտնի է, թե որտեղ կխաղա Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը «Լիվերպուլի» և «ՌԲ Լայպցիգի» միջև տեղի կունենա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում:

կարդալ...

Լիվերպուլը հաջող մրցաշրջան չի անցկացնում

04.02.2021, 02:45

Լիվերպուլը հաջող մրցաշրջան չի անցկացնում

«Լիվերպուլը» վերջին անգամ սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտություններ է կրել 2012-ի սեպտեմբերին։ Մո Սալահն ու թիմը  չեն կարողանում դառնալ գոլի հեղինակ «Էնֆիլդում» երեք խաղ անընդմեջ, նման բան եղել էր 37 տարի առաջ։   Վերջին «Բրայթոնի» հետ հանդիպման ժամանակ «Լիվերպուլը» ընդամենը մեկ անգամ է կարողացել հարված կատարել դարպասին։

կարդալ...