• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իմ սիրտը չէր դիմանա ևս մեկ չեղարկված գոլի

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ «ինֆարկտ կստանար», եթե «Բորնմուտին» խփած հաղթական գոլը չհաշվեր:

Երբ Ռոդրիգո Բենտանկուրը գրավեց «Բորնմուտի» դարպասը, Կոնտեն ունեցավ դեժավյուի զգացում, քանի որ չորեքշաբթի օրն էր, որ VAR-ը չհաշվեց Հարի Քեյնի գոլը «Սպորտինգի» դեմ խաղում:

Եվ տոնելու փոխարեն Անտոնիոն անհետացավ տրիբունաների տակ գտնվող թունելում՝ վերադառնալով իր տեղը միայն այն ժամանակ, երբ համոզվեց, որ Բենտանկուրսի գոլը հաշվվել է։ Իտալացին խոստովանում է, որ իր սիրտը չդիմացավ հերթական գոլի չեղարկմանը։

«Ես վերադարձա, երբ իմացա, որ գոլը խփված է, իմ հոգում և իմ սրտում այդպես էր… Եթե մեր գոլը երկրորդ անգամ չեղարկվեր երկու օրվա ընթացքում, ես սրտի կաթված կունենայի, ուստի հեռացա»:

«Այնտեղ ես հանգիստ սպասեցի մրցավարի որոշմանը»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հետաքրքիր փաստեր